Դերասանուհի Արաքսյա Մելիքյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել նկարահանման հրապարակից:
Հրապարակած կադրերում դերասանուհին գործընկերենրի հետ է, ովքեր մարմնավորում են 4 դպրոցականների մայրերի:
«Բշկուլների բշկուլ մամաները», – հրապարակմանը կից գրել է դերասանուհին:
Ավելի վաղ դերասանուհին գրառում էր կատարել՝ անդրադառնալով էմոցիաները կառավարելուն:
«Սովորիր կառավարել ոչ միայն բացասական էմոցիաները, այլ նաեւ դրականը`ուրախությունն ու բավականության զգացումը․․․ երկուսն էլ ծայրահեղ էմոցիաներ են, որոնք ուշադրության կենտրոնում են պահում քեզ, որը ոչ միշտ է տեղին ու ցանկալի։ Յուրաքանչյուրի վերլուծությունը վստահաբար այնքան խորը եւ ճշմարիտ չի լինի ,ինչ իրականում ապրել ես դու», – գրել էր դերասանուհին։