Սոս Ջանիբեկյանի անսպասելի ընտրությունը «Ցանկալի փեսացու»-ում. life.tert.am
Advertisement 1000 x 90

Սոս Ջանիբեկյանի անսպասելի ընտրությունը «Ցանկալի փեսացու»-ում. life.tert.am

«Արմենիա Պրեմիումի» եթերում ավարտվեց «Ցանկալի փեսացու» նախագիծը։ Դերասան Սոս Ջանիբեկյանը շփվեց 12 աղջկա հետ և եզրափակիչ հասավ Էվելինայի ու Սերինեի հետ։

Վերջում նա անսպասելի ընտրություն արեց։ Դերասանը հրաժարվեց 2 մասնակցից էլ։ Թե՛ Սերինեի, թե՛ Էվելինայի դեպքում Սոսը նշեց, որ շատ է գնահատում նրանց, սակայն չի տեսնում՝ որպես իր կյանքի ուղեկից։

Ըստ դերասանի՝ իրենց մոտ չի ստացվել կին-տղամարդ կոնտակտը։ Սոսը նշեց, որ ինքը կուզեր իր հետ ազնիվ լինեին, անգամ, եթե դա ցավոտ է, դրա համար ինքն էլ ազնիվ է և աղջիկներին անկեղծ ասում է՝ իր զգացմունքների մասին։

Դերասանի մերժումն ավելի հուզեց Սերինեին, ով չկարողացավ թաքցնել արցունքները։

«Իհարկե, քեզ մի քիչ սրիկա ես զգում քեզ, երբ հարսի շորով աղջկան մերժում ես, բայց ավելի սրիկա կզգայի ինձ, եթե խաղայի մարդու անկեղծ զգացմունքների հետ։ Ափսոս, որ նախագիծն էսպես վերջացավ։ Իսկապես, ինչու ոչ, կուզեի հանդիպել էն մեկին, ում հետ հարաբերություններ կկառուցեի։ Կյանքի իմաստներից մեկն է գտնել քո երկրորդ կեսին»,- ասաց Սոսը։

Ամբողջությամբ՝ life.tert.am