Դերասանուհի եւ ռեժիսոր Ռենատա Լիտվինովան ներկայացրել է իր Renata 1226 բույրը, ինչի մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։
«Ուրախ եմ ձեզ ներկայացնել մաեստրո Ժան-Պոլ Գերլենի հետ մեր հնգամյա որոնումների արդյունք Renata 1226 բույրը՝ ֆրանսիական My Exclusive Collection օծանելիքի տան համար», – գրել է նա Instagram-ում:
«Մուսա լինելը առանձնահատուկ պատիվ է եւ տարիների ջանքեր։ 2018 թվականից մենք հանդիպում ենք օծանելիքի աշխարհի լեգենդ Մաեստրո Գերլենի հետ, միասին նկարում ենք էսքիզներ պիտակի համար, փնտրում ենք սրվակի նախընտրելի տարբերակ, քանի որ բույրը սահմանափակ քանակով կարտադրվի եւ իսկական արվեստի գործ կլինի»- ասել է դերասանուհին: