Երգչուհի Արփի Շահնուբարյանն իր պաշտոնական ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել Լոս Անջելեսից:
Լուսանկարում երգչուհին կրում է իր «Մախմուր» ապրանքանիշի պայուսակներից մեկը՝ հիշեցնելով, որ ապրանքանիշը Լոս Անջելեսում մասնակցում է հայ դիզայներների հավաքածուների ցուցադրությանը: Ապրանքանիշը ստեղծվել է 2020 թվականին:
«Մենք արդեն Լոս Անջելեսում ենք: Հոկտեմբերի 23ին սիրով սպասում ենք ձեզ Vertigo Event Venue-ում՝ Մախմուրի տաղավարում», – գրել է երգչուհին: