Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով փակ ու բաց դռներին, չարությանն ու բարությանը:
Լուսանկարն արվել է երկնքում՝ օդապարիկում, որով անցյալ շաբաթ հաղորդավարուհին թռիչք էր կատարել Երեւանում:
«Բոլոր փակ դռներն անզոր են, երբ բաց է սիրտդ Երկնքի առաջ, գործուն՝ միտքդ , ու ամուր՝ կամքդ: Բոլոր վատ ու չարակամ մարդկանցից առավել զորեղ են մի քանի Կամեցողն ու էն բարի մարդիկ, որոնք լուռ սպասում էին օգնության ձեռք մեկնելուն, ու անում են դա՝ առանց հատուկ ռեւերանսների. պարզ ու շիտակ:
Երբ ոտքիդ տակ սասանվում է հողը, Երկնքի գրկում ես գտնում Հաստատուն կետն ու հասկանում նորից, որ մի «բռաչափ» սերը աշխարհ է փոխում, նորոգում է ու նորից թեւ տալիս:
Հ.Գ. Սիրո օդապարիկը՝ հեռվից էնքան փոքր, բայց իրականում Շա՜տ մեծ, ու քանի քանի հոգու՝ սիրո Երկինքներ առաջնորդող …. «Սքայ Բոլ Արմենիա» շնորհակալ եմ անպատմելի զգացողությունների համար…
Շնորհակալությունը պետք է նորից իմաստավորել, ասել …
Այն երբեք շատ չի լինում չէ՞ …. », – հրապարակմանը կից գրել է Նազենին: