Comedy Woman-ի աստղ Ելենա Բորշչեւան խոսել է մեջքի լուրջ վնասվածքի մասին
Advertisement 1000 x 90

Comedy Woman-ի աստղ Ելենա Բորշչեւան խոսել է մեջքի լուրջ վնասվածքի մասին

Կատակերգու Ելենա Բորշչեւան, mk.ru-ին տված հարցազրույցում, խոսել է մեջքի ծանր վնասվածքի մասին։

Բորշչեւան պատմել է, որ մեջքը վնասել է Կովկաս կատարած ճանապարհորդության ժամանակ։

«Ես գնացի ջիպով, հիմա արդեն չորրորդ ամիսն է բուժում եմ մեջքս»,- ասել է արտիստը։

Դերասանուհու խոսքով՝ սկզբում դիմել է մերսող թերապեւտի, որից հետո միայն վատ է զգացել իրեն եւ գնացել օստեոպաթի մոտ: Մասնագետը նշել է, որ բորբոքում կա, որի բուժումը երկար է տեւելու։

Այս պահին դերասանուհին անհանգստոթյուն է զգում, երբ կտրուկ շարժումներ է անում: Բժիշկն արտոնել է զբաղվել միայն լողով եւ սկանդինավյան քայլքով:

style.news.am