Գազօջախները կարող են վտանգավոր լինել առողջության համար
Advertisement 1000 x 90

Գազօջախները կարող են վտանգավոր լինել առողջության համար

Կալիֆոռնիայի գիտնականները պնդում են, որ գազօջախները եւ վառարանները վնասակար քիմիական նյութեր են արտանետում նույնիսկ այն դեպքում, երբ դրանք չեն օգտագործվում:

Հետազոտողները հայտնաբերել են օդի առնվազն 12 վտանգավոր աղտոտող նյութեր, այդ թվում՝ բենզոլը, որը, ինչպես հայտնի է, երկարատեւ ազդեցության դեպքում մարդկանց մոտ քաղցկեղ է առաջացնում:

Հետազոտության հեղինակները օդի եւ գազի նմուշներ են վերցրել Կալիֆոռնիայի 159 բնակելի շենքերից։ Նմուշների 99 տոկոսում բենզոլ է հայտնաբերվել։

Արդյունքները ցույց են տվել, որ ամենաշատ «արտահոսող» վառարանները մարդկանց ենթարկում են բենզոլի ազդեցությանը 7 անգամ ավելի, քան Կալիֆոռնիայում սահմանված անվտանգ սահմանաչափը:

Ժամանակի ընթացքում նման ազդեցությունը կարող է մեծացնել արյան հիվանդությունների կամ շնչառական խնդիրների վտանգը, թեեւ գիտնականները դեռ ուսումնասիրում են, թե ինչպես է բենզինն ազդում առողջության վրա:

med.news.am