Ուսումնասիրեք
Ուսումնասիրեք նոր գաղափարներ, վայրեր եւ կարծիքներ: Միայն իրեն լսելը անտանելի ձանձրալի մարդկանց ճակատագիրն է:
Անջատվեք
Քարտեզ չունենալով՝ հնարավոր է այնպիսի վայրեր հայտնաբերել, որոնք քարտեզում նշված չեն: Հեռախոսն անջատելով՝ կարելի է խոսել ճանապարհին հանդիպած մարդու հետ: Բաց թողեք համացանցի հերթական թարմացումը եւ ինքներդ ձեզ զննեք: Գաջեթները ձեզ կապում են լավ ծանոթ աշխարհին: Անջատեք դրանք եւ խորասուզվեք անիմանալիի մեջ:
Ամեն օր ձեզ արձակուրդ տվեք
Թեկուզ կարճատեւ: Քայլեք քաղաքում լուսաբացին: Նամակ գցեք անծանոթ փոստարկղ: Ամսագիր կարդացեք, որն ինչ-որ մեկը մոռացել է կանգառում: Զբոսնեք անձրեւի տակ: Տաք շոկոլադ պատվիրեք անծանոթ սրճարանում: Օգտագործեք յուրաքանչյուր ազատ րոպեն:
Շարունակեք հարցնել՝ «ինչո՞ւ»
Ծնողները տանել չեն կարողանում, երբ երեխաները նրանց տանջում են հարցերով: Ինչո՞ւ: Որովհետեւ: Ինչո՞ւ: Որովհետեւ: Ինչո՞ւ: Որովհետեւ: Եվ վերստին ու վերստին: Բայց ինքներդ փորձեք, եւ կզարմանաք, թե ինչպես է պարզ «ինչո՞ւ»-ին հետեւում հետաքրքրագույն «որովհետեւ…»-ը:
Կիսվեք գտածով
Առատաձեռն եղեք: Բոլորը չէ, որ կկարողանան ձեր հետ ուղեւորությունների մեկնել: Նրանց թույլ տվեք վերապրել նույն արկածները, ինչ ձեզ հետ պատահել է:
Նախաձեռնողական եղեք
Ոչինչ վաղվան մի թողեք: Ասեք եւ միանգամից արեք, հենց հիմա: Գնացեք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որ լինեք: Հրավերի մի սպասեք՝ ինքներդ հրավիրեք: Մի նստեք հեռախոսի մոտ՝ զանգահարեք: Տարածեք ասեկոսեները: Սեղմեք կոճակները: Տոմս գնեք եւ վայելեք ներկայացումը:
Պատմեք (ձեզ համար) ակնհայտի մասին
Այն, ինչ գիտեք, ուրիշների համար հաճախ յոթ կնիքի տակ պահվող գաղտնիք է: Այն, ինչ ձեզ համար աշխարհի չափ հին է, ինչ-որ մեկին թարմ գաղափար կթվա: Ձեզ համար խնդիրը պարզ է, մեկ ուրիշի համար անհաղթահարելի խոչընդոտ է: Ձեր միտքը գանձերով լի է, որոնք ուրիշ ոչ մեկին տեսանելի չեն: Դրանք լույս աշխարհ բերեք: Երբ կիսվում ես գաղափարներով, դրանք անհետ չեն կորչում: Հակառակը՝ միայն բազմապատկվում են:
Եղեք միավորող օղակ, այլ ոչ թե վերջնակետ
Պարզապես մի՛ խոսեք: Պարզապես մի՛ լսեք: Մարդկանց ծանոթացրեք: Օգնեք անծանոթներին: Կիսվեք այն ամենով, ինչ գիտեք: Հենց այդպես է գաղափարը ձնագնդի պես աճում՝ արդյունքում վերաճելով իրադարձության: Եղեք այն միջուկը, որի շուրջ մի ամբողջ միություն է ստեղծվում:
Արեք ինչ-որ բան, ինչ մտքներովդ կանցնի
Պարեք: Գրեք: Կառուցեք: Շփվեք: Խաղացեք: Օգնեք: Ստեղծագործեք: Կարեւոր չէ, թե ինչ եք հատկապես անում, եթե ինչ-որ բան անում եք: Համենայդեպս նշենք, որ դա չի վերաբերում «նստել ու նվնվալուն»:
Ցանկացած ընտրություն կատարեք
Ոչ մի կերպ չե՞ք կարողանում որոշել՝ ինպես տնօրինել ընթացիկ օրը: Սեփական կյանքը: Կարերան: Ազնվորեն դա այնքան էլ կարեւոր չէ: Ձախողվում են նույնիսկ մանրակրկտորեն մշակած պլանները: Իսկ անվճռականորեն մի տարբերակից մյուսին նետվելը ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ ոչ մի բան չանելու ստույգ միջոց է: Մետաղադրամ նետեք: Շիշ պտտեք: Վստահեք ներհայեցողությանը եւ առաջ ընթացեք:
Թափեք աղբը
Չարժե ամեն գործով զբաղվել: Պարտադիր չէ ամեն տհաճ աշխատանքի կատարումը: Խուսափեք այն ամենից, ինչը ձեզ տանջում է: Եթե ոչ մի կերպ հնարավոր չէ ինչ-որ բանից խուսափել (լվացք կամ հարկային հայտարարգրի լրացում) դրանով հաճույքով զբաղվեք, իսկ կատարելուց հետո դրա մասին մոռացեք: Տեղ ազատեք իսկապես կարեւորի եւ հետաքրքիրի համար:
Ձողանշեք ձեր տարածքը
Ինչ էլ անելու լինեք՝ սիրեք ձեր աշխատանքը: Ընդունեք այն: Կատարելագործվեք: Տիրապետեք այն: Միայն այդպես է հնարավոր ազատության զգացումը անվտանգության հետ համատեղել:
Ընդունեք ձեր տարօրինակությունները
Աշխարհում «նորմալ» մարդիկ չկան: Յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի եւ միայն իրեն հատուկ հայացքներ: Դրանք ուրիշներից մի՛ թաքցրեք՝ հենց դա է ձեզ հետաքրքիր մարդ դարձնում:
Մարդկանց ներկայությամբ ինքնատիպ մնացեք
Տնից դուրս գալիս մնացեք ինքներդ ձեր նման: Այդպիսին մնացեք աշխատավայրում: Ձեր անհատականությունը հպարտությամբ կրեք: Մի՛ քննադատեք ձեր հմտությունները: Մի՛ թաքցրեք ձեր եզակի հատկությունները: Առանձնանալու համար պետք է անհատականություն ունենալ: Ինքնատիպ է մնում միայն նա, որ դա չի թաքցնում ուրիշներից:
Բավական է ներողություն խնդրել
Ոչ մի սխալ բան չկա եզակի մնալու մեջ: Ոչ մի սխալ բան չկա ուրիշներից տարբերվելու մեջ: Դուք չպետք է ներողություն խնդրեք, որ հետաքրքիր մարդ եք: