Սերմնանհեղուկի դոնորի դուստրերն իրար մասին իմացել են ԴՆԹ թեստի շնորհիվ, ապա գտել իրենց հորը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սերմնանհեղուկի դոնորի դուստրերն իրար մասին իմացել են ԴՆԹ թեստի շնորհիվ, ապա գտել իրենց հորը

Սերմնահեղուկի դոնորի դուստրերը, ովքեր միմյանց չեն ճանաչել, առաջին անգամ հանդիպել են իրար և ԴՆԹ թեստի շնորհիվ գտել իրենց կենսաբանական հորը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

ԱՄՆ Մինեսոտա նահանգից 26-ամյա Ռայլի Հոլը որոշել է ԴՆԹ թեստ հանձնել, քանի որ հույս ուներ գտնել կորած հարազատներին։ Միաժամանակ, Կանադայի Օնտարիոյից 28-ամյա Կարլի ՄաքՄասթերը ԴՆԹ թեստ է հանձնել՝ պարզելու, թե ինչ հիվանդությունների կարող է հակված լինել։

Կանայք հասկացան, որ քույրեր են: ՄաքՄասթերի համար սա անակնկալ էր. ի տարբերություն Հոլի, նա գաղափար անգամ չուներ, որ իր կենսաբանական հայրը սերմնահեղուկի դոնոր է: Քույրերը մի քանի ամիս խոսել են հեռախոսով, հետո հանդիպել իրար։

Հետո Հոլին հաջողվեց սոցցանցում գտնել իր կենսաբանական հորը՝ Գրանտ անունով տղամարդուն։ Զանգեցին, երկու ժամ զրուցեցին։ Ի վերջո, հայրն ու երկու դուստրերը պայմանավորվել են անձամբ հանդիպել։ Գրանտն ասել է, որ մի անգամ թրոմբոցիտներ է նվիրել և վերելակում տեսել է վերարտադրողական առողջության կլինիկայի գովազդը, որը սերմնահեղուկի դոնորներ էր փնտրում: Նա որոշել է փորձել և երեք տարի շարունակ սերմնահեղուկ է նվիրաբերել։

Գրանտը խոստովանել է, որ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինչպիսին են իր կենսաբանական երեխաները։ «Երբ դուք մեքենայով գալիս էիք այստեղ էիր վարում, մի փոքր անհանգստանում էի։ Դուք իմ առաջին դուստրերն եք, որոնց ես այսպես տեսնում եմ»,- ասել է նա։ Երբ տղամարդուն հարցրել են՝ արդյոք նա իրենց համարում է իր զավակները, նա հասկացրել է, որ չի փորձի իրենց կյանքում ևս մեկ հայր դառնալ։