Ամերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին արդարացրել է «չափազանց գռեհիկ» զգեստի համար։ Այս մասին հայտնում է Insider-ը։
YouTube-ի ալիքում Harper’s Bazaar’s Fashion Flashback տեսահոլովակի նոր դրվագում Էմիլի Ռատակովսկին անդրադարձել է իր ամենահակասական կերպարներին, մասնավորապես Julien Macdonald-ի զգեստին, որը նա կրել է ամսագրի երեկույթին 2016 թվականին: «Սա, հավանաբար, ամենահակասական զգեստն է, որ երբևէ կրել եմ: Չէի պատկերացնում, թե դա ինչ արձագանք կառաջացնի։ Հիշում եմ, որ ոմանք դա չափազանց գռեհիկ էին անվանում։ Դա շատ հակասություններ առաջացրեց համացանցում, և իմ մի քանի գործակալներ զայրացան ինձ վրա՝ համաձայնելով, որ զգեստը չափազանց սեքսուալ էր», – հիշում է նա:
Ինքը՝ Էմիլին, սակայն, այդպես չէր կարծում։ Նա բացատրել է, որ զգեստն ուներ թափանցիկ ներդիր, որի շնորհիվ իրեն հարմարավետ էր զգում դրանում, բայց այն չէր երևում լուսանկարներում:
Բացի այդ, Ռատակովսկին հավելել է, որ սեքսիստ է համարում այս զգեստը «չափազանց գռեհիկ» անվանողներին։