Հինգ բան, որոնք նա չպետք է քեզնից խնդրի
Advertisement 1000 x 90

Հինգ բան, որոնք նա չպետք է քեզնից խնդրի

Աչք փակել իր կողմից բարկության դրսեւորումների կամ ֆիզիկական բռնության վրա

Ձեր զուգընկները երբեք չպետք է ձեզ խնդրի մոռանալ իր արածների մասին, կամ էլ ընդունել սեփական մեղավորությունն այն բանի համար, որ նա ձեզ վրա բարկացել է կամ գուցե նույնիսկ ձեռք բարձրացրել ձեզ վրա։ Նա պետք է ինքը պատասխանատու լինի իր վարքագծի համար։

Մեկուսացնել ձեր ընկերներից ու հարազատներից

Դուք չպետք է զգաք, որ չեք կարող հանդիպել ձեր ընկերների կամ ընտանիքի հետ՝ վախենալով նրա արձագանքից, կամ էլ որ նրանց հետ ձեր շփումը սահմանափակ է։ Դուք ինքներդ պետք է որոշում կայացնեք, թե ում հետ ու ինչքան ժամանակ անցկացնեք։ Եթե ձեր զուգընկերը փորձում է վերահսկել ձեզ այդ հարցերում, ուրեմն դա զգացմունքային բռնություն է։

Նվաստացնել ձեր հաջողությունները

Ձեր զուգընկերը պետք է հպարտանա ձեր ձեռքբեումներով, այլ ոչ թե զայրանա դրանցից կամ սպառնալիք զգա իր ինքնագնահատականին։ Եթե դուք զգում եք ձեր մեղավորությունը այն բանի համար, որ ձեր կյանքում ինչ-որ բան լավ է ստացվում, ու դուք վախենում եք այդ մասին ձեր զուգընկերոջը պատմել, դա վատ հարաբերությունների նշան է։

Հեռանալ աշխատանքից ու հաշվետու լինել նրա առաջ ձեր ծախսերի համար

Ձեր զուգընկերը չպետք է վերահսկի ձեր ծախսերը։ Նույնիսկ եթե դուք համատեղ բյուջե ունեք՝ ֆինանսական հարցերի քննարկումը պետք է լինի հարգալից ձեւով՝ հավասար իրավունքներով ու մասնակցությամբ։

Ընդունել նրա ընկերների կամ հարազատների անընդունելի վարքագիծը

Գուցե նրա ընկերները չեն հարգում անձնական տարածքի ձեր իրավունքը ու չափից հաճախ են ձեր տուն գալիս, կամ գուցե նրա հարազատները կոպիտ են ձեզ հետ խոսում, ամեն դեպքում, ձեր զուգընկերը չպետք է խնդրի ձեզ, որ դուք դրան նորմալ վերաբերվեք։ Այդպես նա ցույց է տալիս, որ նրանց հետ իր հարաբերությունն ավելի շատ է գնահատում, քան ձեզ ու պարզապես խուսափում է կոնֆլիկտային իրավիճակներից։

news.am