Պարզվում է, որ հրուշակագործ Ռենատ Ագզամովի կյանքն այնքան էլ քաղցր չէ։ Այս պատմությունը սկսվել է շատ վաղուց, նույնիսկ այն ժամանակ, երբ Ռենատը հայտնի չէր և ապրում էր Սոչիում։ Այնտեղ նա հանդիպեց իր առաջին սիրուն՝ Նատալյա Յուրիլոյին, և իրական դրամա ծավալվեց, գրում է Paparazzi-ն։
Ագզամովի եղբայրը սիրահարված էր աղջկան, իսկ նա սիրում էր Ռենատին, ով փոխադարձում էր նրա զգացմունքները։ Նման բարդ մրցակցության արդյունքում՝ զույգին հաջողվում է օտարել խոհարարի բարեկամին և միասին լինել։ Հետո Ռենատը մեկնում է՝ Մոսկվան գրավելու, և խոստանում է աղջկան վերադառնալ և մայրաքաղաք տանել նրան։
Ռենատը լռում է այն մասին, որ այդ ընթացքում ամուսնացել է իր ներկայիս կնոջ՝ Վալերիայի հետ։ Շուտով Նատալյան իմանում է այս մասին, բայց սիրահարները շարունակում են իրենց հարաբերությունները, և հրուշակագործը շարունակում է պնդել, որ չի սիրում կնոջը, բայց նա չի կարող լքել նրան։
Ագզամովը շարունակում է ֆինանսական օգնություն ուղարկել «նախկին սիրելիին»՝ հոգալու առողջական ծախսերը։ Նա նույնիսկ կնոջը պատմում է Նատաշայի մասին՝ նրան անվանելով «իր առաջին սերը և վաղեմի ընկերը», ով շտապ օգնության և գումարի կարիք ունի։ Վալերիան հուզվում և ամուսնուն թույլ է տալիս զգալի գումարներով օգնել Յուրիլոյին։
Այնուհետև, ըստ Նատալիայի, հրուշակագործը նրան տանում է Պյատիգորսկ՝ վերականգնվելու, և այնտեղ նրանք «մեղրամիս» են ունենում, որից հետո կինը հասկանում է, որ հղի է։ Ագզամովին դա պետք չէր, և նա սկսում է «սիրելիին» ստիպել ազատվել երեխայից։ Նա հրաժարվում է։ Այնուհետ Ագզամովը դադարում է օգնել նրան գումարով, և մի օր անհայտ անձը հարձակվել է Յուրիլոյի վրա և հարվածում նրա որովայնին։ Հղիությունն այսպես «ավարտվում է»։
Քիչ թե շատ ապաքինվելով՝ Նատալյան գնում է Մոսկվա, որտեղ սկսում է շանտաժի ենթարկել Ագզամովին՝ գումար պահանջելով և սպառնալով հաշվեհարդար տեսնել նրա կնոջ և երեխայի նկատմամբ: