Ամերիկացի դերասան Մեթյու Փերին պատմել է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ բաժանվելու պատճառների մասին, հաղորդում է Page Six-ը։
53-ամյա դերասանն իր «Ընկերները, սիրեկանները և մեծ վատ բանը» հուշագրության մեջ անկեղծորեն պատմել է այն մասին, թե ինչպես է իր հոգեկան տառապանքը հանգեցրել այդ հարաբերությունների ավարտին: Դերասանի խոսքով՝ ինքը միշտ զգացել է, որ «երբեք բավականաչափ լավը չի լինի նրա համար»։
«Ջուլիա Ռոբերթսի հետ ժամադրությունները չափազանց դժվար էին ինձ համար: Ես միշտ վստահ էի, որ նա պատրաստվում է բաժանվել ինձնից։ Ուստի, կորստի անխուսափելի տառապանքն ընդունելու փոխարեն, ես ինքս բաժանվեցի գեղեցկուհի և հրաշք Ջուլիա Ռոբերթսից», – խոստովանել է Փերին:
Մեթյու Փերին և Ջուլիա Ռոբերթսը սկսեցին հանդիպել 90-ականներին այն բանից հետո, երբ Pretty Woman-ի աստղը նկարահանվեց Friends սերիալի մի դրվագում, բայց նրանք բաժանվեցին մի քանի ամիս ծանոթությունից հետո: