Քիմ Քարդաշյանը քննադատել է նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, հակասեմական հայտարարությունների համար։
«Ատելության խոսքը երբեք լավ կամ ներելի չէ: Ես կանգնած եմ հրեական համայնքի կողքին և կոչ եմ անում անհապաղ վերջ տալ նրանց հանդեպ սարսափելի բռնություններին և ատելության հռետորաբանությանը», – գրել է Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ինչպես հայտնի է, Քանյե Ուեսթը հրապարակել էր ռեփեր Փի Դիդիի հետ նամակագրությունը՝ նրան մեղադրելով «հրեաներին ենթարկվելու» մեջ։ Դրանից հետո սոցցանցերում նրա անձնական էջերն արգելափակվել են, իսկ Balenciaga-ն ու Adidas-ը խզել են պայմանագրերը Քանյեի հետ։