«Ուլտրաձայնային հետազոտության էինք». Սարիկ Անդրեասյանի հարսնացուն՝ Լիզա Մորյակը, բժշկի այցից հետո լուսանկար է հրապարակել
Advertisement 1000 x 90

«Ուլտրաձայնային հետազոտության էինք». Սարիկ Անդրեասյանի հարսնացուն՝ Լիզա Մորյակը, բժշկի այցից հետո լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Լիզա Մորյակն իր միկրոբլոգում Սարիկ Անդրեասյանի հետ լուսանկար է հրապարակել, որում զույգը ձեռքերում բռնել է չծնված երեխայի ուլտրաձայնային հետազոտության պատկերը։

«Ես սիրում եմ գրառումները սկսել «Ուլտրաձայնային հետազոտության էինք» բառերով, եւ երեկ միակ դեպքն էր, երբ մայրիկիս հետ եկա ուլտրաձայնի, քանի որ մինչ այդ Սարիկ Անդրեասյանը փոքրիկի հետ ոչ մի հանդիպում բաց չէր թողել։ Կլինիկայի ընդունարանում մեզ միշտ ժպիտով են նայում, քանի որ պատահում է, որ աշխատանքից առաջ ենք գալիս երեխային ստուգելու եւ սովորաբար առավոտյան 7-8-ն է լինում։ Մի անգամ Սարիկ Անդրեասյանը քնել էր հենց կլինիկայի բազմոցին, երբ մենք ժամադրությանն էինք սպասում, եւ նույնիսկ թունդ սուրճը նրան չէր օգնել)))

Բայց քանի որ երկուսս էլ ճշտապահ մարդիկ ենք, մի օր հասանք բժշկի մոտ եւ նստած սպասում էինք մեր բժշկին, եւ երբ բժշկուհին ներս մտավ, նա շատ քաղցր ժպտաց, քանի որ մենք հենց այդ ծնողներն ենք ում համար կարեւոր է միասին անցնել սրա միջով։ Նրանք այս անհավանական լուսանկարն արեցին, եւ մենք ուրախ հեռացանք կլինիկայից այդ օրը, քանի որ երեխան ժպտում է, իսկ դեմքի դիմագծերն ու քիթը պարզ երեւում են։ Սա լավագույն նվերն էր ապագա ծնողների համար եւ պարգեւ՝ առավոտյան արթնանալու համար: Իհարկե, դրանից հետո, ես հանեցի բոլոր արխիվային լուսանկարներն ու սկսեցի ուսումնասիրել, թե ում նման կլինի երեխան: Չէ՞ որ Սարիկի քիթը մեծ է, իսկ եթե աղջիկ է, ուրեմն չի սազի։ Կատակում եմ»,- հուզիչ կադրը մակագրել է Լիզա Մորյակը: