Դուք այլեւս չեք ժամադրվում
Դուք այնքան երկար ժամանակ եք միասին անցկացրել ու այնքան վաղուց եք ծանոթ, որ հիմա այլեւս հանդիպումներ չեք նշանակում կինոթատրոնում կամ ռեստորանում։ Հիմնականում ապավինում եք պատահական հանդիպումներին։
Դուք կարգավիճակ չունեք
Երբ որեւէ մեկը հետաքրքրվում է ձեր հարաբերություններով, դուք երկմտելով պատասխանում եք․ «Դե, մենք երբեմն հանդիպում ենք»։
Դուք խուսափում եք ապագայի մասին խոսակցություններից
Դուք չգիտեք, թե ինչ հարաբերություններ կունենաք մեկ կամ հինգ տարի հետո։ Դուք սարսափում եք այդ մասին մտածելուց ու խուսափում եք այդ թեմային անդրադառնալուց։
Դուք ծրագրում եք կյանքը՝ չմտածելով նրա մասին
Նա կարծես կա ձեր կյանքում, բայց միաժամանակ չկա։ Դուք մենակ եք ծրագրում ձեր արձակուրդը, նրան նույնիսկ չեք էլ առաջարկում միասին անցկացնել այն։
Դուք այնպիսի զգացողություն ունեք, որ ձեր միջեւ սեր չկա
Դուք հոգ եք տանում մարդու մասին, բայց թույլ չեք տալիս, որ այդ զգացմունքը զարգանա ու ուրիշ բանի վերածվի։
Դուք մենակ եք այցելում տարբեր միջոցառումների
Հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ, կորպորատիվներ՝ ամենուրեք Դուք միայնակ եք։ Ու խնդիրը ոչ թե նրա, այլ նաեւ Ձեր մեջ է։ Դուք պարզապես չեք կարողանում հաղթահարել այդ ներքին պատնեշը։
Դուք ոչ մեկի հետ չեք հանդիպում
Դուք կարծես որեւէ էքսկլյուզիվ հարաբերություններ չունեք, բայցեւայնպես, չեք ուզում մեկ ուրիշի հետ ծանոթանալ։
Սեքսով զբաղվում եք պարբերաբար
Ու դրանից հետո Դուք վազում եք տուն, մինչդեռ կարող էիք գիշերել նրա մոտ ու առավոտյան միասին սուրճ խմել։ Բայց դրանից հետո ձեզ մոտ լինում են ընդմիջումներ, ու դուք միմյանց մի քանի շաբաթ չեք զանգահարում։
Հիմնականում շփվում եք նամակագրությամբ
Բայց միաժամանակ դուք չեք գրում «սիրելիս, փոքրիկս» կամ այլ նման փաղաքշական բառեր, հիմնականում գործնական ոճով եք հաղորդակցվում։
Դուք չեք ծանոթանում միմյանց ընկերների հետ
Ձեր մտերիմները գիտեն նրա գոյության մասին, բայց երբեք չեն տեսել նրան։
Դուք համատեղ լուսանկարներ չունեք
Միասին երբեք չեք լուսանկարվում ու սոցցանցերում չեք հրապարակում համատեղ լուսանկարներ, չէ՞ որ այդ դեպքում դա կնշանակեր պաշտոնական հարաբերություններ։
Եթե նկարագրված կետերի կեսից ավելին համապատասխանում է Ձեր հարաբերություններին, ուրեմն ժամանակն է լրջորեն մտածել ձեր կյանքի մասին։ Եթե ուզում եք ընտանիք ու երեխաներ ունենալ, ուրեմն այդ զուգընկերը հաստատ հարմար չէ Ձեզ։