«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ հայտնելով Ջեյմս Քորդենի Late Late Show-ի իր մասնակցության մասին:
«Չեմ հավատում, որ իմ երեկոյան դեբյուտը կլինի Ջեյմս Քորդենի Late Late Show-ում: Ես չափազանց հուզված եմ հոկտեմբերի 31-ին ելույթ ունենալու առթիվ»- հրապարակմանը կից գրել է երգչուհին: