Netflix-ի «Թագը» սերիալի հեղինակները նկարահանում են արքայադուստր Դիանայի մահացու ավտովթարի պահը, որը տեղի է ունեցել 1997 թվականին: Այս մասին հայտնում է E! News-ը։
Նախագծի հեղինակները խոստացել են «նրբանկատորեն» ցույց տալ արքայազն Չարլզի (այժմ՝ թագավոր Չարլզ III) նախկին կնոջ մահվան պահը։ «Բախման ստույգ պահը չի ցուցադրվի»,- ասել է շոուի ղեկավարությունը։
Նկարահանումները տեղի են ունենում Փարիզում՝ Pont-de-l’Alma թունելի մոտ՝ մահացու ավտովթարի վայրում: Հինգերորդ եւ վեցերորդ սեզոններում արքայադուստր Դիանային մարմնավորում է Էլիզաբեթ Դեբիկին։
Ավելի վաղ Netflix-ը թողարկել էր արքայական ընտանիքի մասին պատմող սերիալի հինգերորդ եթերաշրջանի թրեյլերը։