Plus-size մոդել Էշլի Գրեմը մինի զգեստով լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են Հելոուինի երեկույթից առաջ։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
34-ամյա Էշլի Գրեմը երեկույթից առաջ ֆոտոշարք է կազմակերպել։ Հելոուինի համար նա ընտրել է հրեշտակի կերպարը։ Տեսախցիկի առաջ մոդելը կեցվածք է ընդունել կապույտ մինի զգեստով և բաց ճերմակ սանդալներով։ Նա կերպարին ավելացրել է թևեր, մեծ մատանիներ և ականջօղեր։ Էշլին վառ երեկոյան դիմահարդարում է արել։
Էշլի Գրեմը երկվորյակ տղա է լույս աշխարհ բերել 2022 թվականի հունվարին։ Ծննդաբերությունը դժվար է եղել, սակայն մայիսին մոդելը վերադարձել է աշխատանքի։ Առաջին անգամ մոդելն իր հղիության մասին խոսել է 2021 թվականի հուլիսին՝ իր անձնական բլոգում ցուցադրելով կլորացած փորիկով լուսանկար։ Էշլի Գրեմը մերկ լուսանկարվել է Spanx-ի համար և համագործակցել ներքնազգեստի Knix ապրանքանիշի հետ: