Դաշնամուրի ձայնը կարող է բուժիչ լինել մղձավանջների հարցում
Advertisement 1000 x 90

Դաշնամուրի ձայնը կարող է բուժիչ լինել մղձավանջների հարցում

Ժնեւի համալսարանի գիտնականներն առաջարկել են մղձավանջներից ազատվելու նոր միջոց՝ դաշնամուրի որոշակի ակորդների նվագը։ Գիտնականների վերոնշյալ հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 36 կամավոր, որոնց մոտ ախտորոշվել է քնի խանգարում` մղձավանջների տեսքով:

Հետազոտողները խնդրել են կամավորներին վերաշարադրել իրենց ամենահաճախ կրկնվող մղձավանջները դրական լույսի ներքո, ինչպես նաեւ խոսել այն ձայների մասին, որոնք նրանք կապում են դրական հույզերի հետ: «Մղձավանջները վերաշարադրելուց» հետո կամավորներին քնեցրել են եւ ամեն 10 վայրկյանը մեկ նվագել դաշնամուրի C6/9 ակորդը, որը կապված է դրական փորձառությունների հետ:

Հետազոտության սկզբում խումբը շաբաթական ունեցել է միջինը 2,58 մղձավանջ, հետազոտության ավարտին վերահսկիչ խմբում մղձավանջների թիվը նվազել է մինչեւ 1,02:

«Մենք տեսանք մղձավանջների արագ նվազում, իսկ երազները զգացմունքային առումով ավելի դրական դարձան: Այս արդյունքները շատ խոստումնալից են՝ ուսումնասիրելու, թե ինչպես է մեր միտքը մշակում մեր զգացմունքները քնի ժամանակ, ինչպես նաեւ նոր բուժումներ մշակելու առումով»,- նշել են գիտնականները։

news.am