Ինչպե՞ս կարելի է թաքցնել անձնական տվյալները նախքան Samsung սմարթֆոնը վերանորոգման տանելը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարելի է թաքցնել անձնական տվյալները նախքան Samsung սմարթֆոնը վերանորոգման տանելը

Samsung ընկերության սմարթֆոններում նույն գործառույթ է հայտնվել՝ Maintenance Mode (վերանորոգման/սպասարկման ռեժիմ), որի շնորհիվ հեռախոսների տերերը կարող են պաշտպանել իրենց բոլոր անձնական տվյալները սարքը վերանորոգման հանձնելիս։

«Մեր հեռախոսներում մեր ողջ կյանքն է՝ վարկային քարտի տեղեկություններից մինչև ընտանեկան լուսանկարներ: Maintenance Mode-ի միջոցով մենք լրացուցիչ վստահություն ենք ստեղծում, որպեսզի Galaxy-ի օգտատերերը կարողանան պահպանել իրենց անձնական տվյալների գաղտնիությունը, նույնիսկ եթե իրենց հեռախոսը տալիս են ինչ-որ մեկին»,- ասել է Samsung Electronics-ի բջջային հաղորդակության սարքերով զբաղվող Mobile eXperience Business ընկերության փոխնախագահ և անվտանգության բաժնի ղեկավար Սյունգվոն Շինը:

Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Maintenance Mode-ը

Ինչպես տեղեկացնում է Samsung-ի պաշտոնական բլոգը, եթե օգտատերը միացնի այս ռեժիմը, ապա կարգելափակվի հասանելիությունը հեռախոսի սեփականատիրոջ բոլոր անձնական տվյալներին, իսկ սպասարկողի համար կստեղծվի նոր հաշիվ՝ սահմանափակ իրավունքներով, որպեսզի նա կարողանա աշխատել հեռախոսով, բայց հասանելիություն չի ունենա սեփականատիրոջ լուսանկարներին, հաղորդագրություններին, կոնտակտներին և անձնական այլ տեղեկություններին:

Վերանորոգման ռեժիմում գտնելու ժամանակ հեռախոսը նորոգողին հասանելի չեն լինի նաև հեռախոսի տիրոջ կողմից տեղադրված հավելվածները: Անհրաժեշտության դեպքում նորոգողը կկարողանա հավելվածներ ներբեռնել Galaxy Store-ից, սակայն դրանք ավտոմատ կերպով կջնջվեն՝ Maintenance Mode-ում ստեղծված բոլոր տվյալների և հաշիվների հետ միասին, երբ հեռախոսի սեփականատերը դուրս գա այս ռեժիմից:

Ահա թե ինչպես կարելի գտնել և միացնել վերանորոգման ռեժիմը.

Ո՞ր հեռախոսներում է հասանելի նոր գործառույթը

Սպասարկման ռեժիմը հաջողությամբ փորձարկվել է Galaxy S21 շարքի սմարթֆոնների վրա Կորեայում այս տարվա հուլիսին, այնուհետև սեպտեմբերին գործարկվել է Չինաստանում: Այսօր այս ռեժիմն աստիճանաբար ներդրվում է ամբողջ աշխարհում։ Սկզբում նորամուծությունը կհայտնվի One UI 5-ով աշխատող որոշ մոդելների վրա, իսկ 2023 թ․ ընթացքում աստիճանաբար կընդլայնվի սարքերի ցանկը, որոնց վրա հասանելի կլինի նոր գործառույթը։

news.am