Ինչ խնդիրների կարող է հանգեցնել առանց բարձի քնելու սովորությունը
Advertisement 1000 x 90

Ինչ խնդիրների կարող է հանգեցնել առանց բարձի քնելու սովորությունը

արթ մակերեսին առանց բարձի քնելը կարող է հանգեցնել արյան շրջանառության հետ կապված խնդիրների զարգացման և ողնաշարի պարանոցային հատվածի ծռվածության։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է նյարդաբան, մանուալ թերապևտ, ռեֆլեքսոթերապևտ Անդրեյ Կաբիչկինը։

Մասնագետի խոսքով՝ փոքրիկ օրթոպեդիկ բարձ հարկավոր է դնել անգամ նորածնի գլխի տակ, քանի որ այն կնպաստի կմախքի ճիշտ զարգացմանը։ Բացի այդ, մեծահասակներին ևս խորհուրդ չի տրվում հրաժարվել բարձից։

«Գլխուղեղին ու ողնուղեղին արյուն մատակարարելու տեսանկյունից հարթ մակերեսին քնելը սխալ է, քանի որ այն անհարմար պայմաններ է ստեղծում քներակի, ողնաշարային զարկերակի, ենթաանրակային զարկերակի և նյարդաանոթային այլ ցանցերի համար։ Բացի այդ, առանց բարձի քնելը կարող է հանգեցնել պարանոցային ողերի ճիշտ անատոմիայի խանգարման ու նյարդերի սեղմվածության», – բացատրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ հարթ մակերեսին քնելու դեպքում մարդու մոտ կարող են ի հայտ գալ գլխացավեր, որոնց միջոցով օրգանիզմը կփորձի նախազգուշացնել գլխուղեղին արյան մատակարարման հետ կապված խնդիրների մասին։ Բացի այդ, ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում հրաժարվել բարձից օստեոխոնդրոզի դեպքում, քանի որ այդ սովորությունը միայն էլ ավելի կբարդացնի իրավիճակը։

tert.am