Ինչպես է իսկական սերը փոխում Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին
Advertisement 1000 x 90

Ինչպես է իսկական սերը փոխում Կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին

Խոյ

Դժվար է պատկերացնել, որ Խոյի կյանքում տեղի ունեցող ինչ-որ իրադարձություններ կարող են սառեցնել նրա կրքոտ բնույթը ու նրան ավելի ենթարկվող մարդ դարձնել։ Բայց դա իսկապես տեղի է ունենում, երբ նրա սրտում բուն է դնում սերը։ Սիրահարվածության զգացողություն ունենալով՝ Խոյը գիտակցում է, որ աշխարհում կան մարդիկ, որոնց հետ պետք չէ մրցել, ու ում մոտ չպետք է շեշտես քո նշանակությունը։ Հասկանում է, որ աշխատանքից ու մասնագիտական աճից բացի, կյանքում տեղ պետք է գտնեն փոքրիկ ընտանեկան ուրախություններն ու համատեղ հետաքրքրությունները։ Արդյունքում՝ սերը ոչ միայն հանգստություն է տալիս, այլև ընդլայնում է Խոյի նշանի ներկայացուցիչների մտահորիզոնը։

Ցուլ

Ցուլի համար կյանքում հսկայական նշանակություն ունի նյութական բարեկեցությունը, դրա համար էլ, սիրահարվելով, այս մարդը ավելի ակտիվ է դառնում, քանի որ այժմ նա ստիպված է ապահովել ոչ միայն իրեն, այլև իր սիրելիին։  Ավելին, Հողի տարերքի տնարար ներկայացուցիչը իր ողջ ուժերը նետում է ընտանեկան բնի ստեղծմանը՝ դառնալով ընտանիքի հոգատար մարդ։ Բայց ամենախորքային փոփոխությունները տեղի են ունենում Ցուլի բնավորության մեջ։ Այս մարդը սկսում է հասկանալ, որ բացի սեփական անսասան տեսակետից, գոյություն ունեն նաև այլ տեսակետներ։ Նա սկսում է լսել իր զուգընկերոջը, հաշվի առնել նրա կարծիքը ու նույնիսկ ընդառաջ գնալ, որ սիրելիի հոգում ուրախություն արթնացնի։

Երկվորյակներ

Չի կարելի ասել, որ իսկական սերը ամբողջովին փոխում է Երկվորյակներին։ Այս անհատականությունները չափազանց ինքնահավան են, որ որոշակի կենսական խնդիրները նրանց փոխեն անճանաչելիության աստիճանի։ Սակայն որոշ փոխակերպումներ ամեն դեպքում նկատվում են։ Նախ և առաջ Երկվորյակների կյանքում սիրո հայտնվելու հետ մեկտեղ՝ նա դադարեցնում է իր լովելասային կենսակերպը ու դառնում օրինակելի ընտանիքի մարդ։ Եթե մինչ այդ Երկվորյակները փակ ու չվստահող մարդկանց համբավ ունեին, սիրահարվելով՝ նրանք սկսում են հավատալ մարդկանց ու ձեռք են բերում կարեկցելու ունակություն։ Եվ վերջապես, սիրո հետ միասին, նրանք կյանքի իմաստ են ձեռք բերում, և դա է նրանց գլխավոր փոփոխությունը։

Խեցգետին

Խեցգետնի կյանքում իսկական սեր հայտնվելուն պես այս անձինք փոխվում են անճանաչելիորեն։ Խեցգետինը փակ մարդ է, տնակենցաղ, ով գերադասում է իր փոքրիկ աշխարհում ապրել՝ այն առանց անհրաժեշտության չլքելով։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա հանդիպում է իր երկրորդ կեսին։ Այս մարդը լրիվ փոխվում է, դառնում է շփվող, ակտիվ, աշխատում է իր զուգընկերոջը ցույց տալ կյանքն իր ողջ գեղեցկությամբ։ Եվ այդ փոփոխությունները գիտեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում են հանգիստ ու խաղաղ Խեցգետնին։ Կարելի է ասել, որ սերը պասիվ ու հոսանքի ուղղությամբ լողացող Խեցգետնին դարձնում է բազմակողմանի ու կենսասեր մի անձնավորություն։ Եվ սա այս նշանի ներկայացուցչի կյանքի գլխավոր հաղթանակներից է։

Առյուծ

Առյուծները սովոր են կենտրոնանալ միայն իրենց վրա։ Այդ մարդու բնավորության, վարքագծի ու մտքերի մեջ նկատվում է առողջ եսասիրություն, բայց միայն մինչև այն ժամանակը, քանի դեռ Առյուծը չի ընկել նորին մեծություն Սիրո կապանքների մեջ։ Իր կյանքում երկրորդ կեսի հայտնվելով՝ Առյուծը դադարում է մտածել բացառապես իր մասին։ Ավելին, նա հրաժարվում է ուշադրությունից, դադարում ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես են իրեն վերաբերվում շրջապատի մարդիկ։ Այսուհետ իր ողջ ուշադրությունը նա նվիրում է միայն մեկ մարդու ու մտածում բացառապես նրա մասին։ Ի դեպ, Առյուծը Կենդանակերպի այն քիչ նշաններից է, ով հանուն սիրո ունակ է լիակատար փոփոխությունների դիմելու։

Կույս

Կույս նշանի ներկայացուցիչները չափազանց ինքնաքննադատ են ու իրենց նկատմամբ պահանջկոտ։ Դեռահասության տարիքից սկսած՝ նրանք փնտրում են աշխարհում իրենց տեղը, բայց չափազանց շատ են կասկածում իրենց ուժերին, քանի որ նրանց պակասում է վստահությունը։ Դա զարմանալի կթվա, բայց իրենց չբավականացնող վստահությունը նա գտնում է սիրելի մարդու մեջ։ Իր ճակատագիրը Կույսը կապում է այն մարդու հետ, ով աջակցում է իրեն, իրեն լցնում ներքին էներգիայով ու պարզապես հավատում իր երկրորդ կեսին։ Այսպիսի աջակցություն ունենալով՝ Կույսերը անկասելի են դառնում ու հեշտությամբ հասնում իրենց առջև դրված նպատակներին։ Կարելի է ասել, որ սիրահարվելով՝ Կույսը սկսում է սիրել իրեն և դրա շնորհիվ բոլորովին այլ մարդ է դառնում։

Կշեռք

Նախ ի առաջ, ի դեմս իրենց երկրորդ կեսի, Կշեռքները իսկական ընկեր են գտնում, ում հետ կարող են կիսել իրենց անհաջողությունները, նրանց վստահել ամենանվիրական բաները և միևնույն ժամանակ իմանալ, որ իրենց չեն դավաճանի։ Կշեռքների համար ծայրահեղ կարևոր է իսկական ընկեր ունենալը, քանի որ այդպիսի մարդու կողքին այս նշանի ներկայացուցիչներն իրենց պաշտպանված են զգում ու գիտակցում են, որ իրենք միայնակ չեն։ Իսկ դա ներդաշնակ կյանքի գլխավոր բաղկացուցիչն է, ինչի մասին երազում են Կշեռքները։ Սիրո մեջ այս անձնավորությունները ծաղկում են, նրանք նոր հետաքրքրություններ են ձեռք բերում, նոր գաղափարներ ու ձգտումներ ունենում։

Կարիճ

Ասում են, որ Կարիճի բնավորությունը փոխել չես կարող։ Բայց սերն ի վիճակի է նաև այդպիսի հրաշքներ գործել, և Կարիճը դրա վառ օրինակն է։ Օժտված լինելով անհավատալի սեքսուալ էներգետիկայով ու բնական գրավչությամբ՝ Կրակի տարերքի այս ազատ ներկայացուցիչը իր սեքսուալ զուգընկերներին փոխում է ձեռնոցների պես՝ պարզապես հաճույքի ու ինտիմ ճակատում նոր հաղթանակների համար։ Բայց երբ Կարիճի կյանքում հայտնվում է մի մարդ, ում նա սիրահարվում է ողջ հոգով, Կարիճը հրաժարվում է իր նախկին կյանքից։ Նրան այլևս չեն հետաքրքրում այլ զուգընկերները, և նա կենտրոնանում է միակ մարդու վրա ու դառնում ընտանիքի օրինակելի մարդ։ Եվ սա սիրո նվիրած փոխակերպման լավագույն ապացույցն է։

Աղեղնավոր

Շատ միայնակ Աղեղնավորներ անկեղծորեն չեն հասկանում, թե ինչպես կարելի է երջանիկ լինել սիրո մեջ։ Նրանց կարծիքով՝ ընտանեկան կապերը սոսկ մարդուն զրկում են ազատությունից ու նրա շուրջը կառուցում արգելքների ու սահմանափակումների պարիսպ։ Բայց իրական սերը փոխում է աշխարհայացքը ու այդ ազատասեր անձանց։ Սիրելի մարդու գրկում Աղեղնավորները սկսում են գիտակցել, որ ամուսնությունը բանտ չէ, այլ բոլորովին ուրիշ կյանք՝ նոր էմոցիաներով ու ապրումներով լի։ Հետաքրքիրն այն է, որ սիրո համը զգալով՝ Աղեղնավորներն այնքան են տարվում իրենց զուգընկերոջով, որ դադարում են հիշել այն մասին, որ ինչ-որ ժամանակ ապրել են շվայտ ու բացարձակապես անիմաստ կյանքով։

Այծեղջյուր

Այս մեծագույն զգացմունքի՝ իրենց սրտում ի հայտ գալով՝ փոխվում են նաև Այծեղջյուրները։ Նախկինում բացի աշխատանքից իրենց շուրջն այլ բան չտեսած ու, բացի ֆինանսական բարեկեցությունից, այլ բանի չձգտած Այծեղջյուրները սիրելի մարդու հայտնվելու հետ մեկտեղ՝ սկսում են գիտակցել, որ կյանքում կարևոր են նաև ընտանեկան ուրախությունները, հոբբիները, սիրելի մարդու հետ համատեղ հետաքրքրությունները։ Ավելին, Այծեղջյուրի բնավորությունը նույնպես փոփոխություն է կրում։ Այս մարդը փափուկ, ենթարկվող, ռոմանտիկ է դառնում, սովորում է ուրախանալ պարզ բաներով ու սկսում է ամենայն մանրուքներով տեսնել այս աշխարհի գեղեցկությունը։ Եվ սա զարմանքով են նկատում բոլոր նրանք, ովքեր փոքր-ինչ գիտեն Այծեղջյուրին։

Ջրհոս

Շնորհիվ սիրո՝ ամենակարդինալ փոփոխությունները տեղի են ունենում Ջրհոսի նշանի ներկայացուցիչների գլխում։ Այս անձնավորությունները չափազանց թանկ են գնահատում իրենց ազատությունը, և դրա համար էլ սկզբունքորեն չեն ձգտում գտնել իրենց սերը։ Բացի դրանից, նրանք վարակված են մարդկությանն օգնելու գաղափարով, հույս ունեն երբևէ երջանկացնել աշխարհը և, իհարկե, հայտնի դառնալ իրենց ականավոր ընդունակությունների շնորհիվ։ Բայց սիրահարվելով՝ Ջրհոսը հասկանում է, որ իր նախկին կյանքը իրականության հետ կապ չի ունեցել, իսկ եթե նա ուզում է մարդկանց երջանկություն բերել, ապա պետք է սկսի իր ընտնիքից և, նախ և առաջ՝ իր սիրելի մարդուց։ Սերը Ջրհոսին իրատես է դարձնում ու նրա կյանքը լցնում ճիշտ իմաստներով։

Ձկներ

Ձկների նշանի տակ ծնված անձանց մեջ թաքնված է հսկայական ներուժ։ Այս մարդիկ կարող էին հայտնի դառնալ ու փառաբանվել ցանկացած ոլորտում. նրանք կարող էին դառնալ հաջողակ բիզնեսմեններ, կառավարիչներ, հասարակական գործիչներ, տաղանդավոր բանաստեղծներ կամ գրողներ։ Իրենց ներուժը բացահայտելուն Ձկներին խանգարում են բազմաթիվ վախերն ու բարդույթները։ Նրանց միայն սերն է փրկում։ Իսկապես սիրելով՝ Ձկները խիզախ ու անվախ են դառնում, նրանք ազատվում են իրենց սեփական բարդույթների գերությունից ու դառնում այն մարդիկ, ով երազել էին դառնալ։ Սերն իսկական փրկօղակ է այս մարդկանց համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը