Ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի՝ «Արհամարհանք» ֆիլմի սցենարի ձեռագիրը վաճառվել է Փարիզի Christie’s աճուրդում: Այս մասին հայտնում է Le Progres հրատարակությունը։
Ձեռագիրը մուրճի տակ է հայտնվել 302,4 հազար եվրոյով։ Ի սկզբանե լոտը գնահատվում էր 120-180 հազար եվրո։ Սցենարը պարունակում է 59 էջ ձեռագիր տեքստ։ Այն ներառում է նաև 24 մեքենագրված թերթ՝ Գոդարի ուղղումներով:
Իտալացի գրող Ալբերտո Մորավիայի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Արհամարհանք» ֆիլմը էկրան է բարձրացել 1963 թվականին։ Ֆիլմը պատմում է սցենարիստ Փոլ Ջավալի մասին։ Ֆիլմում նկարահանվել են Բրիջիթ Բարդոն, Միշել Պիկոլին, Ֆրից Լանգը և այլք։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ GAETAN BALLY / AP