Խոյ եւ Ձուկ
Խոյը դինամիկայի, կոշտության եւ մոտիվացիայի վայրի խառնուրդ է: Իսկ Ձկները բոլորովին այլ հատկություններ ունեն. զգայուն են, զարգացած ինտուիցիա ունեն, խելացի են: Երբ այս երկուսը միասին են, լրացնում եւ միմյանց տալիս են այն, ինչի կարիքն ունեն:
Ձկներին հարկավոր է մեկը, որի վրա կարող են հույս դնել: Խոյերին էլ պետք է մեկը, ով կհիշեցնի պարզ բաների մասին: Կենդանակերպի այս երկու նշանները լրացնում են միմյանց: Երբ նրանք միաիսն են, նրանց քիմիան անվիճելի է: Նրանք շատ հարմար են միմյանց:
Առյուծ եւ Կշեռք
Առյուծը սոցիալական մարդ է, վառ տպավորություն է թողնում եւ սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Կշեռքն ընկերասիրության օրինակ է: Զարմանալի չէ, որ այս երկուսն անբաժան են:
Առյուծն ու Կշեռքը կարող են ամբողջ օրն անդադար զրուցել: Նրանք բազմաթիվ ընդհանուր բաներ ունեն: Առյուծը միշտ հարգալից եւ սիրով է վերաբերվում Կշեռքին, իսկ վերջինին գրավում է Առյուծի խարիզման: Կատարյալ զույգ է, որը կարողանում է վայելել կյանքը:
Կույս եւ Ջրհոս
Ակվարիում-ակվարիում նշանների միությունը երբեք չի կործանվի: Կույսը կարող է բավականաչափ ուշադիր եւ աշխատասեր լինել, իսկ Ջրհոսը սիրում է պարծենալ իր առաջադեմ մտածողությամբ եւ ինքնատիպությամբ: Այս զույգը, ի տարբերություն ուրիշների, կարող է ոգեշնչել: Կույս-Ջրհոս զույգը սիրում է ժամանակ անցկացնել տանը ֆիլմ դիտելով, երաժշտություն լսելով կամ թեյ խմելով:
Այս զույգը հրաշալի հարաբերություններ է կառուցում եւ պահպանում խելամտության եւ հանգստության շնորհիվ: Երբեք չես հասկանա, թե որն է այս զույգի շարժիչ ուժը, բայց մեկ բան հստակ է. նրանք հարաբերությունների համար պայքարելու առիթ ունեն:
Երկվորյակ եւ Աղեղնավոր
Երկվորյակն ու Աղեղնավորը երբեք չեն բաժանվի: Նրանց առաջ է մղում արկածների եւ ազատության հանդեպ կիրքը: Նրանք երբեք չեն ձանձրանա միասին, իսկ բարձր ինտելեկտը թույլ կտա մշտապես ինչ-որ նոր բան բացահայտել իրենց եւ զուգընկերոջ մեջ:
Նրանց հարաբերությունները մշտական ճամփորդություն են, որը մեկ նպատակ ունի. ավելի շատ բան իմանալ սիրելի մարդու մասին: Երկվորյակի եւ Աղեղնավորի համատեղելիությունը հիացմունքի է արժանի: