Դերասանուհի Ելենա Պրոկլովան NTV-ի «Звезды сошлись» շոուի եթերում պատմել է, թե ինչպես է մի անգամ դարձել դժբախտ պատահարի մասնակից։
Աստղի խոսքով՝ ոչ ոք մեղավոր չի եղել։ «Մենք մոտենում էինք Սադովոյե կոլցո եւ Ցվետնոյ բուլվարի խաչմերուկի լուսացույցին։ Երբ կանգնեցինք տղան այդ ընթացքում սկուտեր էր քշում։ Նա մխրճվեց մեր մեքենայի մեջ։ Պատուհանից տեսա, որ նա ընկավ»,- հիշում է արտիստուհին։ Պրոկլովան բացատրել է, որ վնասվածքներ չեն եղել։
Դերասանուհու խոսքով՝ մի ակնթարթ անց տղան նորից նստել է սկուտերն ու հեռացել։ Պրոկլովան պնդում է, որ տպավորված է կատարվածով եւ «երազներում» դեռ տեսնում է կատարվածը։