
Չնայած նոր Ջեյմս Բոնդի դերի մրցույթի հայտարարությանը՝ Sony ընկերությունը փորձեր է անում կինոնախագիծ վերադարձնել Դենիել Քրեյգին:
Նրանք դերասանին այնպիսի առաջարկ են արել, որից քչերը կարող էին հրաժարվել, և որի մասին երազում են Հոլիվուդի թերևս բոլոր դերասանները. հանրահայտ դերասանին առաջարկում են 150 միլիոն դոլար:
Ստուդիան երազում է ստանալ թեկուզ և մեկ ֆիլմ: Քրեյգի մասնակցությամբ ֆիլմերը շատ հաջողված էին, հանրությունը նրան է սովոր տեսնելու Բոնդի դերում, և գլխավոր հերոսի արտաքինը փոխելն անիմաստ է:
Պրոդյուսերները պատրաստ են վճարել ցանկացած չափի գումար՝ միայն թե Դենիելը մնա նախագծում: Գաղտնիք չէ, որ նրան անչափ սիրում են: Բացի այդ, նրանք կարծում են, որ նոր դերասանի մասնակցությունը կարող է սպառնալիքի տակ դնել ֆիլմի հանրաճանաչությունը, հայտնում է Starslife.ru-ն: