Տասնհինգ հարց, որոնց տղամարդիկ երբեք ազնիվ չեն պատասխանում
Advertisement 1000 x 90

Տասնհինգ հարց, որոնց տղամարդիկ երբեք ազնիվ չեն պատասխանում

Կին-տղամարդ հարաբերություններում կան որոշակի նրբություններ, որոնք իսկապես կարեւոր դեր ունեն զույգի կյանքում։ Կանայք սիրում են անտեղի հարցեր տալ տղամարդկանց, իսկ վերջիններս ատում են այդ հարցերը։ Ավելին, կան հարցեր, որոնց տղամարդիկ երբեք ազնիվ չեն պատասխանում։

Ինչի՞ մասին ես մտածում

Տղամարդը չի կարող ազնվորեն ասել, թե ինչի մասին է մտորում մինչեւ վերջնական չհասկանա իր միտքը։ Սակայն քանի որ դուք ձեր հարցով ընդհատում եք նրան, տղամարդը ձեզ պարզապես կասի՝ «ոչնչի»։

Որտե՞ղ էիր

Իրականում տղամարդը չի ցանկանում ստել, բայց նրա մոտ արդեն ռեֆլեքս է ձեւավորվել։

Ինչպե՞ս անցկացրեցիր օրդ

«Նորմալ»,- ամենատարածված պատասխանը, որը բնականաբար անկեղծ չէ։ Եթե նա ճիշտն ասի, ուրեմն պետք է մի ամբողջ շարադրություն գրի եւ պատմի։

Այս զգեստն իսկապե՞ս չի գիրացնում ինձ

Պատասխանը՝ «Ոչ այնքան»։ Սակայն իրականում տղամարդը ցանկանում է ասել՝ «քեզ ոչ թե զգեստը, այլ շատ ուտելն է գիրացնում»։

Ոչինչ չե՞ս նկատում

Նա անպայման կպատասխանի՝ «Իհարկե, նկատում եմ»՝ նույնիսկ եթե տեսողության լուրջ խնդիր ունենա։

Քանի՞ ընկերուհի ես ունեցել

Իսկ դուք անկեղծ կպատասխանեիք «քանի ընկեր ես ունեցել» հարցին։

Հիշում ես, թե ինչ օր է այսօր

Տղամարդը բնականաբար չի հիշում, թե ինչ կարեւոր օր է, բայց քանի որ մարտի 8-ը կամ կնոջ ծննդյան օրը չէ, ուրեմն ձեր ծանոթության օրն է։

Լսու՞մ ես ինձ

Այո

Նա քեզ դու՞ր է գալիս

Իհարկե, ոչ։ Ինչպես կարող է նա ինձ դուր գալ, խենթացել ես։

Հավանու՞մ ես այս պայուսակը

Բնականաբար պատասխանը լինելու է՝ «Շատ գեղեցիկ պայուսակ է, անպայման պետք է գնել այն»։

Դու բոլորի՞ն ես նույնը ասել

Այս հարցից հետո նա անպայման կասի, որ քեզ նման աղջիկ չի հանդիպել, որպեսզի նման բան ասեր։ Դու յուրահատուկ անձնավորություն ես ու ոգեշնչում ես նրան․․․Կատարյալ հիմարություն։

Անկե՞ղծ ես ասում

Իհարկե։

Ինչո՞ւ ես ինձ սիրում

Ամենահիմար հարցը, որին տղամարդը անկեղծ չի պատասխանի, որպեսզի չվշտացնի դիմացինին։

news.am