
MintPress News-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իսրայելական տխրահռչակ լրտեսական կազմակերպության՝ Unit 8200-ի հարյուրավոր նախկին գործակալներ ազդեցիկ դիրքեր են գրավել աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ Google-ում, Facebook-ում, Microsoft-ում և Amazon-ում¹:
Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) 8200 ստորաբաժանումը տխրահռչակ է բնիկ պաղեստինյան բնակչությանը հսկելու, շանտաժի և շորթման նպատակով մարդկանց վրա կոմպրոմատներ կուտակելու համար: Լրտեսելով աշխարհի մեծահարուստներին և հայտնիներին՝ Unit 8200-ը հայտնվեց անցյալ տարի՝ Pegasus-ի սկանդալից հետո: 8200 ստորաբաժանման նախկին սպաները նախագծել և ներդրել են ծրագրակազմ, որը լրտեսել է տասնյակ հազարավոր քաղաքական գործիչների և, հավանաբար, օգնել է սաուդցի լրագրող Ջամալ Ղաշողջիի սպանությանը: