Ցանկացած վիտամինային կոմպլեքս կարող է գրգռիչ ազդեցություն ունենալ ստամոքսի լորձաթաղանթի վրա։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Իրինա Բերեժնայան՝ ներկայացնելով, թե որ դեպքերում է նման վիտամինների ընդունումը հակացուցված։
Մասնագետի խոսքով՝ վիտամինների ինքնուրույն ընդունումը կարող է վատթարացնել մարդու առողջական վիճակը։ Հատկապես զգոն է հարկավոր լինել, եթե խոսքն աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մասին է։ Նման դեպքերում առողջական խնդիրներից խուսափելու համար վիտամինահանքանյութային կոմպլեքսների ընդունումից առաջ հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ։
«Եթե աղեստամոքսային տրակտում կա սուր բորբոքում, մենք երբեք վիտամիններ չենք նշանակում, քանի որ դրանք կարող են էլ ավելի խթանել բորբոքումն ու գրգռող ազդեցություն ունենալ։ Բակտերիալ վարակների դեպքում վիտամիններ ու միկրոտարրեր ցուցված չեն, քանի որ բակտերիաները դրանք կարող են օգտագործել իրենց կենսագործունեությունն ապահովելու համար», – նշել է մասնագետը։
Միևնույն ժամանակ նա նաև հավելել է, որ եթե քրոնիկ հիվանդությունները ռեմիսիայի փուլում են, ապա վիտամինները կարելի է ընդունել առանց վտավախությունների, քանի որ ճիշտ ընտրված միջոցները կօգնեն լրացնել անհաժեշտ տարրերի պակասը։