Հայտնի է The Last of Us սերիալի թողարկման ամսաթիվը
Advertisement 1000 x 90

Հայտնի է The Last of Us սերիալի թողարկման ամսաթիվը

Հայտնի է The Last of Us սերիալի թողարկման ամսաթիվը, որը հրապարակվել է HBO- կողմից, հայտնում է GN24-ը:

10 դրվագից բաղկացած սերիալի պրեմիերան կկայանա HBO Max-ով 2023 թվականի հունվարի 15-ին։ Այն ցույց կտա մահացու վարակի տարածման ընթացքում աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ երկու գլխավոր հերոսների՝ Ջոել Միլլերի (մարմնավորել է ամերիկացի դերասան Պեդրո Պասկալը) եւ 14-ամյա Էլլիի (դերասանուհի Բելլա Ռեմսին) ճակատագիրը։

Նախագիծը, որի սյուժետային մանրամասները դեռեւս հայտնի չեն, ինքնին հիմնված է PlayStation պլատֆորմի համանուն տեսախաղի վրա, պատմության կենտրոնում Ջոել Միլլերն է, ով փորձում է վարակի նկատմամբ դիմացկում աղջկան անցկացնել ողջ քաղաքով`պատվաստանյութի ստեղծման հարցում օժանդակության համար: