Մեթյու Փերին նշել է, որ «Ընկերները» սերիալի խաղընկերները դրական են արձագանքել իր հուշագրությանը
Advertisement 1000 x 90

Մեթյու Փերին նշել է, որ «Ընկերները» սերիալի խաղընկերները դրական են արձագանքել իր հուշագրությանը

Ամերիկացի դերասան Մեթյու Փերին պատմել է իր հւոժերին «Ընկերները» հեռուստասերիալի գործընկերների արձագանքի մասին, հայտնում է GMA-ն։

Փերին խոստովանել է, որ արդեն մի քանի դրական արձագանքներ է ստացել «Ընկերները» սերիալի աստղերից, սակայն չի նշել, թե ումից։ Դերասանը հույս է հայտնել, որ գիրքը կարդացել են իր բոլոր գործընկերները։

Իր «Ընկերները, սիրահարները եւ մեծ բացասական իրադարձությունը» հուշագրության մեջ Փերին պատմել է թմրամիջոցների եւ ալկոհոլային կախվածության դեմ իր տարիների պայքարի մասին, ինչպես նաեւ կիսվել է իր փորձառություններով ու մտքերով: Արտիստի խոսքով՝ գիրքը գրելը «հաճելի փորձ» էր, որն իրեն ստիպել է ներսից նայել ինքն իրեն։

Փերին ավելի վաղ խոստովանել էր, որ դեռեւս «Ընկերները» սերիալից առաջ երկար ժամանակ սիրահարված է եղել Ջենիֆեր Էնիսթոնին։

news.am