Տղամարդկանց 3 հատկանիշներ, որոնք հրապուրում են կանանց
Advertisement 1000 x 90

Տղամարդկանց 3 հատկանիշներ, որոնք հրապուրում են կանանց

  1. Ինքնավստահություն

Տղամարդը, երբ սկսում է անվստահ սիրահետել կնոջը, գեղեցկուհին նույնպես անվստահություն է զգում՝ արդյոք պե՞տք է հանդիպել նման տղամարդու հետ: Եվ կնոջ, որը որոշում է չհանդիպել նրա հետ, ճանապարհին հայտնվում է մեկ այլ տղամարդ, որը վստահ է՝ իրենք կամուսնանան: Եւ ամուսնանում են:

  1. Նպատակասլացություն

Խիստ հրապուրիչ է նաեւ, երբ տղամարդը նպատակասլաց կերպով ձգտում է արժանանալ կնոջ բարեհաճությանը: Կանանց գերում է այդ հատկանիշը: Թեեւ կինը ժամանակի ընթացքում իմաստնանում եւ հասկանում է, որ տղամարդու իրական հրապույրն այն է, երբ նրա նպատակները իրենց փոխհարաբերությունների սահմաններից դուրս են: Որպեսզի դա լինի շատ նվիրական մի բան, որին նա ջերմորեն կձգտեր: Ոչ թե բուն նպատակը, այլ տղամարդու եռանդը, կիրքը, զգաստությունը, կենտրոնացումը, որը նա դրսեւորում է` ձգտելով այդ նպատակին:

  1. Պատասխանատվություն

Ինչ էլ, որ պատահի, նա երբեք չի մեղադրի ինձ: Քեզ դու՞ր են գալիս այս պաստառները: Այո, լավ պաստառներ են: Այնքան էլ իմ սրտով չեն, իսկապե՞ս հավանում ես: Այո, վատը չեն, ինձ դուր են գալիս: Իսկ ինձ թվում է, որ այս խանությում ընդհանրապես չկա լավ պաստառ, գնանք ուրիշ խանութ: Եվ այնտեղ եւս 8 ժամ պաստառային տվայտանք: Ո՞րն է գաղտնիքը: Այն, որ` խնդրում եմ` ինչ էլ որ ընտրելիս լինեմ, մասնակցիր դրան: Եվ տուր ինձ սխալվելու հնարավորություն: Միայն այդ դեպքում ես կարող եմ ճիշտ ընտրություն կատարել: Քեզ պահիր այնպես, որպեսզի ես հասկանամ, որ թեկուզ տան պատերին սոսնձենք ամենասարսափելի պաստառները, նույնիսկ այդ դեպքում դու չես ասի. «Ախր դու ինքդ ես ընտրել: Ես քեզ փող էի տվել, ինչի՞ մասին էիր մտածում: Եւ փողը ծախսեցիր. եւ դժգոհ մնացիր»: Այլ կասես. «Այո, ինչ-որ բան այն չէ, ես ուշադիր չնայեցի, միասին ճիշտ պաստառներ չընտրեցինք: Ոչինչ, նորը կգնենք»: «Ինչ էլ որ պատահի, ես ոչնչի համար պատասխանատու չեմ»,- ահա այն բանաձեւը, որը կնոջը կդարձնի շատ պատասխանատու: Պատասխանատու այն բանի համար, որ այդ մարդը լինի երջանիկ, լինի հանգիստ եւ առողջ, որովհետեւ տղամարդը պատասխանատու է ամեն պարագայում: Եթե նա չլինի, ո՞վ է իմ փոխարեն պատասխան տալու:

news.am