Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արել՝ հայտնելով նոր մրցանակի մասին:
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Դետրոյթ քաղաքում տեղի է ունեցել Ամերիկայի Հայ դատի Արեւելյան շրջանի հանձնախմբի 16-րդ ամենամյա գալա միջոցառումը, որի ժամանակ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանին է հանձնվել «Ազատության» մրցանակը։
«Մենք շարունակում ենք պատմել Արցախի մասին, որովհետեւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այժմ մենք ավելի համառ ենք, քան երբեւէ, ավելի նպատակասլաց՝ քան երբեւէ, ավելի գործուն՝ քան երբեւէ, որովհետեւ մենք չհանձնվող տեսակ ենք», – հրապարակված լուսանկարներին կից գրել է կինոռեժիսորը: