«Կլոն» սերիալից Խադիջան ամուսնանում է պատգամավորի հետ
Advertisement 1000 x 90

«Կլոն» սերիալից Խադիջան ամուսնանում է պատգամավորի հետ

«Կլոն» սերիալից Կարլա Դիասի երիտասարդ հերոսուհին երազում էր ամուսնանալ գեղեցիկ հարուստ տղամարդու հետ։ Իրականում այդպես էլ եղավ՝  դերասանուհին ամուսնության առաջարկ է ստացել պատգամավոր սիրեցյալից:

31-ամյա Կարլայի ընտրյալը պատգամավոր և կենդանիների իրավունքների պաշտպան Ֆելիպե Բեկարին էր։ Սիրահարները երկար ժամանակ միասին են, իսկ այժմ նրանց հարաբերությունները նոր մակարդակի են անցել։

«Նա ասաց այո: Սեր, հավատարմություն. ահա այն է, ինչ ենք մենք կառուցում մեր ծանոթության առաջին օրվանից: Ես հիանում եմ այս ուժեղ կնոջով։ Ես սիրում եմ քեզ Կարլա», —   իր անձնական բլոգում գրել է փեսան։

Դիասը խոստովանել է, որ շատ երջանիկ է։ Զույգը դեռ չի հայտնել հարսանիքի օրն ու մանրամասները։