Մասկը նշել է Twitter-ի գլխավոր նպատակը
Advertisement 1000 x 90

Մասկը նշել է Twitter-ի գլխավոր նպատակը

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, ով վերջերս գնեց Twitter-ը, հայտարարել է սոցցանցը Երկրի վրա տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը դարձնելու մտադրության մասին։ Այս մասին նա խոսել է ծառայության գործառույթներից մեկի քննարկման ժամանակ։

«Մեր նպատակն է Twitter-ը դարձնել Երկրի վրա տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,- ասել է գործարարը։

Այսպիսով, նա պատասխանել է ձեռնարկատեր Մայք Սոլանեին, ով հրապարակել է Սպիտակ տան հաղորդագրության սքրինշոթը՝ ուղեկցվելով Twitter-ի փաստացի պարզաբանումներով: