Ադրբեջանական ֆիլմերը հանվել են Կալգարիի փառատոնի ծրագրից
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական ֆիլմերը հանվել են Կալգարիի փառատոնի ծրագրից

Ադրբեջանական երկու քարոզչական ֆիլմեր հանվել են Կալգարիի փառատոնի ծրագրից: Այս մասին գրում է  «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ տոմսերի վաճառքի, իրադարձությունների և միջոցառումների որոնման Showpass .com կայքը սկզբում ներառել է երկու ադրբեջանական վավերագրական ֆիլմեր՝ «Շուշա (Խմբ.՝ Շուշի), դու ազատ ես», եւ «Մենք»՝ արցախյան 44-օրյա պատերազմի եւ Շուշիի օկուպացիայի մասին, որոնք հետագայում հանվել են ծրագրից։ Կինոփառատոնի պաշտոնական կայքի ժամանակացույցի բաժնում նման ֆիլմեր չկան։

«Մեր տեղեկություններով՝ կինոփառատոնի ղեկավարությունը համաձայնել է, որ երկու ֆիլմերը զուտ ռազմական քարոզչություն են և չեն համապատասխանում կինոփառատոնի արժեքներին»,- գրում է ալիքը: