Բրիտանուհին ամուսնուն ժամավճարով վարձակալության է տվել այլ կանանց, գրում է LADBible-ը։ Ծառայությունը պահանջված է, իսկ տղամարդն ինքը ուրախ է օգնել ամուրիներին առօրյա հարցերում։
Լորա Յանգը վարձով է տալիս ամուսնուն՝ Ջեյմսին, ժամում 46 դոլարով: Կնոջ խոսքով՝ ամուսինը իսկական վարպետ է ատաղձագործության, շինարարության և կենցաղային այլ հարցերում։ Այս առաջարկի պահանջարկն այնքան մեծ է, որ բրիտանացին ամեն օր աշխատում է ութ ժամ։
«Ես երբեք չէի մտածել, որ ամեն ինչ այսպես լավ կլինի: Մենք նույնիսկ ստիպված ենք հրաժարվել որոշ պատվերներից», – խոստովանել է Լաուրան:
Բացի այդ, Ջեյմսի գրաֆիկը ամրագրված է մեկ ամիս առաջ, ինչը միայն հաստատում է նրա պահանջարկը միայնակ կանանց շրջանում։
«Ընդհանուր առմամբ, մենք մեր ծրագրերն ունենք, բայց ոչ մի կերպ չենք կարող դրանք իրականացնել, քանի որ հիմա միշտ զբաղված ենք»,- շարունակում է Յանգը։
Մինչ Ջեյմսը պատվերների մեջ է, Լաուրան ակտիվորեն զարգացնում է իր սոցիալական ցանցերը, վարում է կայքէջը և գրանցում հաճախորդներին:
«Նա իսկապես լավ շինարար է։ Նա շատ մեթոդական միտք ունի և կարող է մտածել կաղապարից դուրս։ Նա իրերն այլ կերպ է տեսնում»,- իր ամուսնուն գովաբանել է բրիտանուհին: