Մեգան Ֆոքսի փեսացուի հելոուինյան կոստյումը վիրավորել է քրիստոնյաներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեգան Ֆոքսի փեսացուի հելոուինյան կոստյումը վիրավորել է քրիստոնյաներին

Ամերիկացի ռեփեր Մաշին Գան Քելին (իսկական անունը՝ Քոլսոն Բեյքեր) Հելոուինի տոնակատարությանը կաթոլիկ եկեղեցու սպասավորի հագուստ է կրել՝ արժանանալով քննադատության։ Լուսանկարները, որոնք բացասական մեկնաբանությունների են արժանացել, հրապարակվել են Instagram-ում:

Դերասանուհի Մեգան Ֆոքսի փեսացուն ներկայացել է կաթոլիկ հեգեւորականի կերպարով՝ կարմիր խաչերով սեւ փիլոնով։ Իսկ Մեգանը իր հերթին լուսանկարվել է լատեքսային ներքնազգեստով, ցանցավոր գուլպաներով եւ երկարաճիտ կոշիկներով։

Բաժանորդները դրական չեն ընդունել զույգի արտաքինը, հակառակ ինստագրամյան լուսանկարների ավելի քան 3 միլիոն հավանումներին։ Երկրպագուները հայտնիների հանդերձանքը վիրավորանք են համարում քրիստոնյաների նկատմամբ:

«Ինչո՞ւ է քրիստոնեությունը հրապարակայնորեն նվաստացվում, եւ բոլորը ծիծաղում են», «Ակնհայտ վիրավորանք կրոնին», «Ինչի՞ մասին է խոսքը», «Սարսափելի կոստյումներ», – գրել են երկրպագուները:

Փետրվարին Նյու Յորքում գտնվող Proenza Schouler շքեղ ապրանքանիշին մեղադրել էին Հավայան ժողովրդին վիրավորելու համար՝ պայմանավորված նոր աքսեսուարի դիզայնով: Խոսքը 1490 դոլար արժողությամբ կարմիր հավայան լեյի մասին է, որը ապրանքանիշը ներկայացրել է 2021 թվականի սեպտեմբերին՝ գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը։