
Լողորդ Մայքլ Ֆելպսի փոքրիկ տղան՝ Բումերը, համացանցի օգտատերերին ցնցել է իր ոճային տեսանյութով, որում նա մուգ ակնոցով հանգիստն է վայելում լողավազանում։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Հոլովակը հրապարակվել է Instagram-ում՝ տղայի պաշտոնական օգտահաշվում, և մեկ օրում ավելի քան 300 հազար դիտման արժանացել։
Տեսանյութում Բումերը պառկած է փչովի ներքնակի վրա՝ լողավազանում, և հետևում է տեղի ունեցողին չարաճճի ժպիտով։ Մեկնաբանություններում օգտատերերը կարծիք են հայտնել, որ փոքրիկը հիասքանչ է նորաձև ակնոցով և ակնհայտորեն գնում է հայրիկի ուղով։