Մի խումբ տղամարդկանց առաջարկել են իրենց անձնական փորձից թվարկել աղջիկներին լքելու երեք եւ ավելի պատճառ: Հարցմանը մասնակցել են 25-32 տարեկան երիտասարդներ:
Դավաճանություն
Այս պատճառը հիշատակվում էր բոլոր պատասխաններում: Իրոք, անհավատարմությունը ոչ թե զուտ դավաճանություն է, այլ ապակառուցողական երեւույթ, որից հետո շատ դժվար է վերականգնել վստահությունը:
Պարբերական նյարդերի քայքայում
Այս կետի տակ երիտասարդները նկատի ունեն թե աղջկա գերզգացմունքային բնավորությունը, թե հավերժ վիճաբանությունները տարբեր հարցերի շուրջ, որոնց համար երկուսն էլ մեղավոր են: Հարկ է նշել, որ երիտասարդները խոստովանել են, որ հարաբերություններում ներդաշնակության խախտումը նաեւ իրենց մեղքն է եղել:
Սիրո բացակայություն
Հարաբերությունները խզելու համար շատ տարածված պատճառ: Տղամարդիկ պատմել են, որ զգացել են հարաբերությունների վատացում ու երբեմն էլ առաջինն են որոշել դադարեցնել դրանք:
Մեկ այլ կին
Նույնպես բավականին տարածված պատասխան՝ մի հարաբերությունները վերջանում են, երբ սկսվում է նորը:
Անառողջ կախումներ
Հարբեցողություն, ծխելը, ինտերնետային կախումը ու կյանքի համար այլ վտանգավոր երեւույթները կարող են դառնալ հարաբերությունները խզելու պատճառ: Չէ՞ որ նման իրավիճակում երկուսն էլ տուժում են: