Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Մալդիվներում հանգստանալու ժամանակ լուսանկարվել է բիկինիով։ Համապատասխան նկարները հրապարակել է նրա ընկերը՝ մոդել Էլթոն Մեյսոնը Instagram-ի իր էջում:
Հրապարակված լուսանկարներում Նաոմի Քեմփբելը ներկայացել է սպիտակ երկկտոր լողազգեստով։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սուպերմոդելն իր հանգստի համար ընտրել է 108 ֆունտ արժողությամբ Melissa Odabash բիկինի:
Բացի լողազգեստից, Նաոմի Քեմփբելը ծովափին կրել է արևային ակնոցներ և զարդեր։
Չնայած իր տարիքին՝ Նաոմի Քեմփբելը շարունակում է մնալ ամենապահանջված մոդելներից մեկը։ «Սև հովազը»-ը վերջին համաշխարհային նորաձևության շաբաթներին մասնակցել է հինգ ցուցադրության՝ Boss and Tod’s-ը Միլանում, Burberry և Alexander McQueen-ը Լոնդոնում, Messika-ն Փարիզում: Նա նաև Կատարի մայրաքաղաք Դոհայում նորաձևության ցուցադրություն է անցկացրել և լուսանկարվել Vogue ամսագրի արաբական տարբերակի նոյեմբերի համարի շապիկի համար։