Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի 18-ամյա դուստրը՝ Դևան, առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Դևա Կասելը դարձավ իտալացի կինոռեժիսոր Լաուրա Լուչետիի «Գեղեցիկ ամառ» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը։ Էկրանին դերասանների դուստրը կխաղա համարձակ մոդել Ամելիայի դերը։ Դրաման հիմնված է իտալացի գրող Չեզարե Պավեսեի La Bella Estate վեպի վրա, որը 1950 թվականին արժանացել է իտալական հեղինակավոր գրական մրցանակի՝ Premio Strega-ին, և թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Դևա Կասելը մոդելային կարիերա է կառուցում։ 2019 թվականին Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը պայմանագիր է կնքել Dolce & Gabbana-ի հետ՝ հայտնվելով ապրանքանիշի օծանելիքներից մեկի գովազդում։ 2020 թվականի հոկտեմբերին աղջիկը հայտնվեց իր առաջին սնդուսափայլ շապիկին՝ դառնալով ֆրանսիական Elle-ի գլխավոր դեմքը, իսկ 2021 թվականի հուլիսին մոր հետ մասնակցեց Vogue Italia-ի համար նկարահանումներին։