Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեի միջնեկ դուստրը սոցցանցերում հազվագյուտ լուսանկար է հրապարակել քույրերի հետ։ 24-ամյա Սիսթինը, 26-ամյա Սոֆյան և 20-ամյա Սքարլեթը սելֆի են արել ընտանեկան զբոսանքի ժամանակ:
Հայտնի արտիստի դուստրերը ծնվել են մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ նրա երրորդ ամուսնության ժամանակ։ Զույգը ծանոթացել է հոլիվուդյան ռեստորանում, իսկ հետո հանդիպել է Rocky V-ի նկարահանման հրապարակում։ Սիլվեստր Ստալոնեն չի շտապել ամուսնության առաջարկություն անել սիրելիին, ով իրենից փոքր է 22 տարով։ Նրանք ամուսնացել են դստեր՝ Սոֆիայի ծնվելուց հետո։
Այս տարվա օգոստոսին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Ջենիֆեր Ֆլավինը 25 տարվա պաշտոնական ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ դերասանին մեղադրելով ընտանեկան բյուջեն վատնելու մեջ։
Սակայն սեպտեմբերին արտիստը սոցցանցերում լուսանկար էր հրապարակել կնոջ հետ՝ վերամիավորման մասին խոսակցությունների տեղիք տալով: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը պաշտոնապես չեղարկել է ամուսնալուծությունը։