Twitter-ը սոցիալական մեդիա հարթակ է, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում:
Այս մասին Չիկագոյում ելույթ ունենալիս ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Reuters-ը։
«Ահա, թե ինչու ենք բոլորս անհանգստացած․ Մասկը վերցնում և գնում է մի գործիք, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում», – ասել է Բայդենը՝ մտահոգություն հայտնելով ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կողմից Twitter-ը ձեռք է բերելու կապակցությամբ։
Հայտնի գործարարը վերջերս քննադատել է ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը Ուկրաինայի հարցով՝ հանդես գալով ըստ էության պրոռուսական դիրքերից։