«Մատանիների տիրակալի» «հայկական Գոլում» Էնդի Սերկիսը բարձր է գնահատել «Իշխանության մատանիներ» սերիալը
Advertisement 1000 x 90

«Մատանիների տիրակալի» «հայկական Գոլում» Էնդի Սերկիսը բարձր է գնահատել «Իշխանության մատանիներ» սերիալը

Բրիտանացի դերասան եւ ռեժիսոր Էնդի Սերկիսը, ով առավել հայտնի է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռապատումում Գոլումի դերով, Collider-ին տված հարցազրույցում կիսվել է Amazon-ի «Մատանիների տիրակալը. իշխանության մատանիները» սերիալի մասին իր տպավորություններով:

«Այո, ես անկասկած դիտել եմ [սերիալը] եւ այն իսկապես… երբ հասկանաք դրա կանոնները, թե իրականում որքանով է այն համապատասխանում եռերգությանը, Հովարդ Շորի երաժշտությանը եւ այլն: Ինձ համար դա անհավատալիորեն հետաքրքրաշարժ էր, եւ ես իսկապես մեծ հաճույքով եմ դիտել այն», – պատմել է Սերկիսը:

Նա նշել է, որ իր համար ավելի հեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում էկրանին, քանի որ հնչյունավորել է Ջոն Ռ. Ռ. Թոլքինի օրիգինալ եռերգության աուդիո տարբերակը։ Նա նաեւ խոստովանել է, որ շուտով կզբաղվի «The Silmarillion»-ի  հնչյունավորմամբ։

«Իշխանության մատանիների» առաջին սեզոնն ավարտվել է հոկտեմբերի 14-ին, իսկ շոուի պլանավորված հինգ եթերաշրջաններից երկրորդը ներկայումս նկարահանվում է։

«Մատանիների տիրակալը. Իշխանության մատանիները» ժապավենի  գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ»-ի եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմերի իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ:

news.am