«Աշունը երազելու, սեր տարածելու ժամանակահատված է»․ Իրինա Թովմասյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Աշունը երազելու, սեր տարածելու ժամանակահատված է»․ Իրինա Թովմասյան

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային սպորտային կերպարում է։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Իրինան կերպարանք է ընդունել նստարանի վրա՝ աշնանային գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է ջինսե տաբատի, բաճկոնի ու սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Աշունը տարվա իմ ամենասիրած եղանակն է, ախր շատ գունեղ է, տաք ու ջերմացնող։ Մի տեսակ երազելու, սեր տարածելու ժամանակահատված է։ Իսկ Ձեզ համա՞ր», – գրել է գեղեցկուհին։