Twitter-ը հանգստյան օրերին աշխատանքից ազատել է Հնդկաստանում իր աշխատակիցների ավելի քան 90%-ին, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ կրճատումների արդյունքում 200 աշխատակիցներից մնացել է «մոտ մեկ տասնյակը», միաժամանակ կրճատումների մեծ մասը՝ մոտ 70%-ը, բաժին է ընկել զարգացման և ինժեներական բաժիններին։ Ընդհանուր առմամբ, Twitter-ն արդեն կրճատել է անձնակազմի թիվը մոտ կեսով, այսինքն՝ 3700 հոգով, ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին Twitter-ում կրճատումների ալիքի մասին այն բանից հետո, երբ ընկերության սեփականատերը դարձավ գործարար, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը։ Այսպես, NBC հեռուստաալիքը հայտնել է, որ աշխատակիցները, որոնք ներգրավված են եղել համանուն սոցցանցում կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարում, հայտնվել են լայնածավալ կրճատումների տակ։
The New York Times-ն իր հերթին զգուշացրել է, որ ընկերության աշխատակիցները պլանավորված կրճատումների մասին տեղեկացվել են էլեկտրոնային փոստով։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ այս քայլն անհրաժեշտ է «ընկերության առաջխաղացման գործում հաջողություն ապահովելու համար», գրում է լրատվամիջոցը։
Հոկտեմբերի վերջին Մասկը վերջապես փակեց Twitter-ը ձեռք բերելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։