Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել նկարահանումներից՝ առանց բացահայտելու դրանց էությունը:
Հրապարակված տեսանյութում երգչուհին կրում է հայկական տարազ եւ նշում նկարահանման խմբի աշխատակիցներին ու շնորհակալություն հայտնում նրանց:
«Շնորհակալություն Տերյան մշակութային կենտրոնի Արմինեին եւ Անուշին (Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ): Մեկ զանգ եւ քիչ անց Տերյան կենտրոնում ընտրում էինք այն 4 տարազները, որոնք կտեսնեք տեսաշարում: Շքեղ, հայկական, ջերմ ու տաք մարդիկ եւ մթնոլորտ որտեղից ուղղակի չես ուզում հեռանալ…
Ծով աղջիկը, շատ խաղաղ ու հանգիստ, ես կասեմ մեր խենթ Ծովը: Օպերատոր, լուսանկարիչ… մի խոսքով մեր փոթորկոտ Ծովը:
Հրանտը՝ իմ լավ ընկերը («ամուսինս») ով բացարձակ կապ չունի էս ամեն ինչի հետ, բայց չմերժեց առաջարկս եւ համաձայնեց նկարահանվել:
Լիլիթը ՝ Հրանտի կինը. տեսախցիկից այն կողմ ամուսնու կողքին էր ու ոգեւովորում էր մեզ երկուսիս, որ վիդեոշարը ավելի բնական ու իրական ստացվի:
Միտոյան Հովիկը, ով իր մոնտաժներին զուգահեռ մոնտաժեց ու շատ համով տրամադրություն տվեց այս վիդեոշարին… ԴերՀովա. մարդ ով միշտ շատ լավ զգում է ռիթմն ու բիթը: Գիտեմ ինձ հետ «երեւի» դժվար է, բայց դե առանց ինձ ինչ էիր անելու: Գաթա բենդիԳարիկին …
Շնորհակալություն բոլորիդ, լսելու, ծափահարելու, հավանելու, ինձ լավ խոսքով ոգեւորելու եւ առողջ քննադատության համար: Խենթ մտքերը միշտ ծնվում են մի քանի վայրկյանում, ու երբեք չգիտեմ այդ միտքը , աշխատանքը կամ երգը, եթե անեմ, կհաջողեմ, թե՞ ոչ, բայց դրանք իրագործելու համար նախ պետք է փորձել ու հաստատ մենակ չես կարող: Այդ մարդիկ մեր կյանքում կամ կան կամ ոչ:
Ես երջանիկ եմ ու շնորհակալ նրանց», – տեսանյութին կից գրել է երգչուհին:
Տեսանյութը՝ այստեղ