Որ դեղամիջոցները չի կարելի ընդունել քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Որ դեղամիջոցները չի կարելի ընդունել քնելուց առաջ

Քնելուց առաջ հազի դեմ պայքարի համար նախատեսված դեղորայքի ընդունումը կարող է հազի լուրջ նոպաների պատճառ դառնալ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է մանկաբույժ, իմունաբան Անդրել Պրոդեուսը։

Մասնագետի խոսքով՝ խորխը նոսրացնող և բրոնխները մաքրող խորխաբեր դեղերը ոչ մի դեպքում չի կարելի ընդունել քնելուց առաջ։ Բանն այն է, որ դրանք կարող են դառնալ հազի նոպայի պատճառ՝ բացասաբար անդրադառնալով քնի վրա և դժվարացնելով խորխի դուրսբերումը։

«Խորխը ծորուն կլինի, իսկ մարդը՝ քնած։ Այն դուրս գալու տեղ չի ունենա։ Այդ ծորուն խորխի պատճառով մեր առանձնահատուկ փոքրիկ բուժառուները երբեմն արթնանում են ու հազում մինչև սրտխառնոց, եթե քնելուց առաջ նրանց խորխաբեր դեղամիջոց են տվել», – նշել է մասնագետը։

Պրոդեուսը նաև ընդգծել է, որ անգամ թեթև հազը կարող է լուրջ հիվանդության ախտանշան լինել, ուստի չի կարելի է ինքնաբուժությամբ զբաղվել։

tert.am